երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Առևտրատնտեսական համագործակցությունն առաջնահերթություն է Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների համար. Պուտին

Առևտրատնտեսական համագործակցությունն առաջնահերթություն է Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների համար. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են ստորագրել՝ մինչև 2030 թվականը երկու երկրների տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման ծրագրի վերաբերյալ, հայտնել է Կրեմլի տելեգրամ ալիքը:

Բացի այդ՝ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները նաև համատեղ հայտարարություն են ստորագրել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին:

Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իրենց ստորագրած փաստաթղթերում խնդիր է դրվել բազմապատկել առևտրի ծավալները:

Նրա խոսքով՝ առևտրատնտեսական համագործակցությունն առաջնահերթություն է Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների համար:

 

  • Կիսվել: