կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Արևմուտքը կփորձի ճնշել ՌԴ-ին, բայց դա նրան չի հաջողվի. Պուտին

Արևմուտքը կփորձի ճնշել ՌԴ-ին, բայց դա նրան չի հաջողվի. Պուտին

սել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

՛՛Այսպես կոչված հավաքական Արևմուտքի երկերեսանի խոսակցությունների և այսօրվա գործողությունների հետևում աշխարհաքաղաքական թշնամական նպատակներ կան, նրանց ուղղակի պետք չէ ուժեղ և ինքնիշխան Ռուսաստան՛՛,-նշել է ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման հատուկ գործողությունը կիրականացվի մինչև վերջ։

Նա հավելել է, որ եթե ռուսական զորքերը գործեին միայն Դոնբասում, դա չէր հանգեցնի վտանգի վերացմանը, այնտեղ նոր առաջնագիծ կանցկացվեր:

Ըստ Պուտինի՝ Արեւմուտքը Կիեւի իշխանություններին մղում է արյունահեղության՝ մատակարարելով զենք ու վարձկաններ։

Նա նշել է. ՛՛Հատուկ գործողության հենց սկզբում արյունահեղությունից խուսափելու համար Կիևի իշխանություններին խնդրել են չմասնակցել ռազմական գործողություններին, այլ պարզապես դուրս բերել իրենց զորքերը Դոնբասից։ Սա իրենց որոշումն է՛՛:

  • Կիսվել: