երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արևմուտքը Կիևին ավելի քան չորս հազար միավոր ռազմական տեխնիկա է մատակարարել․ Bloomberg

Արևմուտքը Կիևին ավելի քան չորս հազար միավոր ռազմական տեխնիկա է մատակարարել․ Bloomberg

Արևմտյան երկրները Կիևին ավելի քան 4000 միավոր զրահատեխնիկա, հրետանային զենքեր և այլ համակարգեր են մատակարարել։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով նիդերլանդական պաշտպանական վերլուծության և ռազմական հետազոտությունների Oryx կայքի տվյալներին։

Գործակալության տվյալներով՝ հատուկ ռազմական գործողության ամբողջ ընթացքում Ուկրաինային մատակարարվել է խորհրդային ժամանակների ավելի քան 400 տանկ, մոտ 300 զրահամեքենա և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 1100 զրահափոխադրիչ։

Բացի այդ, մատակարարվել է նաև ավելի քան 1540 հետևակային շարժական մեքենա, նաև 300 քարշակային հաուբից, 95 հետախուզական կայան և ավելի քան 400 անօդաչու թռչող սարք։

Նշվում է նաև տասնյակ գրոհային ինքնաթիռների և ուղղաթիռների մատակարարման մասին։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցներն ընդգծում են, որ ներկայացված տվյալները կարող են մոտավոր լինել։

  • Կիսվել: