երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արևմուտքը չպետք է ռազմական օբյեկտներ կառուցի նախկին ԽՄ որևէ երկրում. Լավրով

Արևմուտքը չպետք է ռազմական օբյեկտներ կառուցի նախկին ԽՄ որևէ երկրում. Լավրով

Արևմուտքը չպետք է ռազմական օբյեկտներ կառուցի նախկին Խորհրդային Միության որևէ երկրում: Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Reuters-ը։

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանն անընդունելի է համարում, որ ամերիկյան միջուկային զենքը գտնվում է մի շարք եվրոպական երկրների տարածքում:

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ վաղուց ժամանակն է այն վերադարձնել ԱՄՆ-ի տարածք: ՛՛Մեզ համար անընդունելի է, որ ի հեճուկս Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հիմնարար դրույթների, եվրոպական մի շարք երկրների տարածքում շարունակում է գտնվել ԱՄՆ-ի միջուկային զենքը։ ՆԱՏՕ-ի ոչ միջուկային երկրների մասնակցությամբ համատեղ միջուկային առաքելությունների արատավոր պրակտիկան պահպանվում է։ Նման առաքելությունների շրջանակներում մշակվում է Ռուսաստան ուղղությամբ միջուկային զենքի կիրառման սցենար։ Վաղուց ժամանակն է, որ ամերիկյան միջուկային զենքը տուն տարվի, իսկ Եվրոպայում հարակից ենթակառուցվածքն ամբողջությամբ ապամոնտաժվի՛՛,-ասել է նա։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը միշտ ելնում է նրանից, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի:

  • Կիսվել: