երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արևմուտքը ցանկանում է, որ ամբողջ ՆԱՏՕ-ն օգնություն տրամադրի Կիևին, քանի դեռ նա կռվում է Ռուսաստանի դեմ․ Լավրով

Արևմուտքը ցանկանում է, որ ամբողջ ՆԱՏՕ-ն օգնություն տրամադրի Կիևին, քանի դեռ նա կռվում է Ռուսաստանի դեմ․ Լավրով

Արևմտյան երկրները փորձում են ստիպել ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին ստորագրել Կիևին պարտադիր օգնություն տրամադրելու տակ, եթե միայն նա շարունակի պայքարը Ռուսաստանի Դաշնության դեմ: Այս մասին Ուկրաինայում կարգավորման թեմայով օտարերկրյա պետությունների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ նրանք ցանկանում են Ուկրաինային տրամադրվող կամավոր ռազմական օգնությունը վերածել պարտադիր ռազմական օգնության՝ ՆԱՏՕ-ի հարկի տակ, ստիպել ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին, խիստ կարգապահության միջոցով, ստորագրել Կիևի ռեժիմին ֆինանսավորման և զենքի պարտադիր տրամադրումը, միայն թե Կիևը շարունակի պայքարել Ռուսաստանի Դաշնության դեմ»,- ասել է նախարարը։

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները Կիևին տրամադրել են ավելի քան 150,8 միլիարդ դոլարի օգնություն: Գրեթե մեկ երրորդը՝ 48,5 միլիարդ դոլար, ուղղվել է Ուկրաինայի ռազմական կարիքներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հիմնվելով իր հաշվարկների վրա, որի հմար հիմք են եղել  դոնոր պետությունների իշխանությունների հայտարարություններըև լրատվամիջոցների տվյալները:

Այսպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Ուկրաինային արևմտյան օգնության ընդհանուր ծավալը 2,7 անգամ գերազանցել է 2022 թվականի նրա բյուջեն (55,5 միլիարդ դոլար): Իսկ միայն Կիևին տրամադրվող ռազմական օգնությունն արդեն կազմում է 2023 թվականի համար Ռուսաստանի պաշտպանական ծախսերի 94,9%-ը (51,1 միլիարդ դոլար):

  • Կիսվել: