շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Արևմտյան ափին բախումներ են տեղի ունեցել իսրայելցի վերաբնակիչների ու պաղեստինցիների միջև

Արևմտյան ափին բախումներ են տեղի ունեցել իսրայելցի վերաբնակիչների ու պաղեստինցիների միջև

Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի վերաբնակիչների և պաղեստինցիների միջև բախումներ են տեղի ունեցել, որոշ վայրերում բռնություններն ուժեղացել են, տեղեկացնում է Times of Israel-ը:

Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Հորդանան գետի արեւմտյան ափին հայտնաբերել են 14-ամյա Բինյամին Ահիմեյրի մարմինը, ով սպանվել է Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ահաբեկչության արդյունքում։

Վերաբնակիչները մտել են Բեյթին և Դումա քաղաքներ, որոնք երկուսն էլ գտնվում են Ռամալլայի մոտ: Դումայում վերաբնակիչները մի քանի ավտոմեքենա են այրել։

Հաղորդվում է նաեւ, որ նախօրեին վերաբնակիչներն անկարգություններ են կազմակերպել ալ-Մուղեյիրում՝ հրկիզելով տներ և մեքենաներ, բախումներ առաջացնելով պաղեստինցիների և իսրայելցի զինվորների միջև, ինչի հետևանքով մեկ պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։

  • Կիսվել: