հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առատ տեղումների պատճառով Թուրքիայում փլուզումներ են եղել

Առատ տեղումների պատճառով Թուրքիայում փլուզումներ են եղել

Սև ծովի ափամերձ թուրքական բնակավայրերում կյանքը վարար անձրևների պատճառով կաթվածահար է եղել։ Մասնավորապես Բարթին, Սինոփ, Սամսուն, Կաստամոնու և Քարաբյուք նահանգներում օգոստոսի 10-ի երեկոյան սկսված տեղումների պատճառով ճանապարհները վերածվել են լճակների՝ անանցանելի դարձնելով դրանք մարդկանց ու մեքենաների համար, գրում է ermenihaber.am-ը: 

Բարթինում ջուրը քշել –տարել է մի 80-ամյա կնոջ, իսկ Սինոփում հեղուղումների պատճառով էվակուացվել է մի ամբողջ հիվանդանոց։ Տարբեր նահանգներում անձրևաջրերը լցվել են շենքերի նկուղային հարկերը, հեղեղը քշել –տարել է բազմաթիվ մեքենաներ։ Քարաբյուք նահանգի Բահչեջիք բնակավայրում կամրջի փլուզման հետևանքով 13 մարդ է տուժել։ Նրանցից 8-ը շտապ օգնության մեքենաներով հիվանդանոց են տարվել։

Սնձրևի պատճառով փլվել է նաև Բարթին –Քարաբյուք ավտոճանապարհը։ Մեքենաներում և իրենց տներում արգելափակված քսանից ավելի քաղաքացի դուրս են բերվել բնակիչների ու փրկարարների ջանքերով։

  • Կիսվել: