ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Առանց Ռուսաստանի հացահատիկի գործարքն անվտանգային ռիսկեր է պարունակում․ Պեսկով

Առանց Ռուսաստանի հացահատիկի գործարքն անվտանգային ռիսկեր է պարունակում․ Պեսկով

 Կրեմլում չգիտեն, թե որ երկրներն են պատրաստ իրենց վրա վերցնել այդ ռիսկերը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Այստեղ, անշուշտ, հարց կա, որը մեկնաբանության կարիք ունի մեր զինվորականների կողմից, չէ որ խոսքն այն գոտու մասին է, որն անմիջականորեն մոտ է մարտական գործողությունների շրջանին։ Առանց համապատասխան երաշխիքների այնտեղ որոշակի ռիսկեր են առաջանում։ Հետևաբար, եթե ինչ-որ բան ձևակերպվի առանց Ռուսաստանի, ապա այդ ռիսկերը պետք է հաշվի առնվեն։ Մենք չենք կարող ասել, թե որքանով և որ երկրներն են պատրաստ իրենց վրա վերցնել այդ ռիսկերը», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Նրա խոսքով ՝ հացահատիկի գործարքի իրականացման գոտին Կիևի վարչակարգի կողմից օգտագործվում է մարտական նպատակներով, դա կարևոր կետ է, որի մասին չպետք է մոռանալ:
Պատասխանելով այն հարցին, թե կարող էր արդյոք Ուկրաինան հացահատիկի միջանցքներն օգտագործել հուլիսի 17-ին Ղրիմի կամրջի վրա հարձակվելու համար` նա նշել է, որ այդ կապակցությամբ կոնկրետ ինչ-որ բան չի կարող ասել:
 
 

  • Կիսվել: