երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առաջիկա օրերին իրավիճակը Ուկրաինայում էլ ավելի կվատանա. Ստոլտենբերգ

Առաջիկա օրերին իրավիճակը Ուկրաինայում էլ ավելի կվատանա. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն կանխատեսում է, որ առաջիկա օրերին իրավիճակը Ուկրաինայում էլ ավելի կվատանա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Առաջիկա երկու օրերին, ըստ ամենայնի, Ուկրաինայում վիճակը շատ ավելի կվատանա, կլինեն ավելի շատ զոհեր, տուժածներ, ավելի շատ ավերածություններ՛՛:

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անունից պահանջել է նաև, որ Ռուսաստանն անհապաղ դուրս բերի զորքերն Ուկրաինայից. ՛՛ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս «պատերազմը», առանց նախապայմաններ առաջադրելու՝ դուրս բերել իր զորքերն Ուկրաինայից և տուրք տալ իրական դիվանագիտությանը՛՛:

  • Կիսվել: