շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արաբական պետությունները պատրաստ են միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Արաբական պետությունները պատրաստ են միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) պատրաստ է լսել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները։ Ինչպես տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը հղում անելով իր սեփական աղբյուրներին, լիգան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև հարթակ՝ համատեղ բանակցությունների համար։

Աղբյուրները հայտնել են, որ Եգիպտոսը արաբական երկրների հետ միասին պատրաստ է ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին։
 
Արաբական լիգան առաջարկում է հրադադար հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
 
Նշենք, որ երկուշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, Մոսկվայում տեղի կունենան արաբական կոնտակտային խմբի խորհրդակցությունները՝ որին կմասնակցեն Ալժիրի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սուդանի արտգործնախարարներն, ինչպես նաև Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթին։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր REGNUM-ը, Եվրամիությունը պետք է խստացնի հակառուսական պատժամիջոցները Բուչայում իբր իրականացված «ցնցող հանցագործությունների» պատճառով։ Այս մասին ապրիլի 3-ին Twitter-ի իր էջում գրել էր Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Սայմոն Քովենին։

  • Կիսվել: