Ապրիլի 15-ի դրությամբ՝ 4,8 միլիոն մարդ արդեն լքել է Ուկրաինան. ՄԱԿ
Ավելի քան 4,8 միլիոն ուկրաինացի լքել է հայրենի երկիրը՝ այնտեղ տեղի ունեցող ռազմական հակամարտությունների սկզբից ի վեր։ Այս մասին են վկայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալները:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ապրիլի 15-ի դրությամբ արդեն երկիրը լքել է 4 836 445 մարդ:
Փախստականների մեծ մասը՝ ավելի քան 2,74 միլիոն, ըստ կառավարության տվյալների՝ մեկնել է Լեհաստան, իսկ ավելի քան 732,4 հազարը՝ Ռումինիա: