շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Apple-ը փակել է իր բոլոր խանութները Չինաստանում

Apple-ը փակել է իր բոլոր խանութները Չինաստանում

Ամերիկյան Apple կորպորացիան որոշել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով մինչև փետրվարի 9-ը փակել Չինաստանում գտնվող իր բոլոր խանութները:

Ավելի վաղ Չինաստանում իր գրասենյակները փակելու մասին էր հայտարարել Google-ը: Ընկերությունը նաև ժամանակավոր սահմանափակել էր իր աշխատակիցների գործուղումները վտանգավոր շրջաններ:

Չինաստանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 259-ի, վարակվածների թիվը՝ 11,7 հազարի: Թարմացված տվյալները ներկայացրել է Չինաստանի առողջապահության և հիգիենայի հարցերով պետական կոմիտեն:

  • Կիսվել: