«Ապաստան չտրամադրե՛լ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին». ԱՄՆ-ն զգուշացրել է Թուրքիային
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանն ու ըստ թուրքական մեդիայի՝ մեսիջներ հղել Թուրքիային, գրում է ermenihaber.am-ը:
Միլլերը մասնավորապես ասել էր, որ իրենք հավատում են, թե այդ ահաբեկչական կազմակերպության առաջնորդները ոչ մի տեղ չեն կարող հանգիստ ապրել, ապա ընդգծել․ «Այդ թվում նաև մեր գլխավոր դաշնակիցներից մեկի մեծ քաղաքում»։
Թուրքական մամուլը վերոնշյալը վերագրել է Թուրքիային և այժմ գրում է, թե ԱՄՆ-ն հստակ զգուշացրել է թուրքական կողմին․ «Ապաստան չտրամադրե'լ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին»։
Նշենք, որ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցներից մեկը, ում անունը չի նշվել, ասել է, թե «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական թևի առաջնորդները երբեմն այցելում են Թուրքիա։