հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
«Անսար Ալլահ» շարժումը հայտնել է, որ «Պաղեստին-2» գերձայնային հրթիռով հարվածել է Իսրայելում գտնվող «Նևատիմ» ավիաբազային

«Անսար Ալլահ» շարժումը հայտնել է, որ «Պաղեստին-2» գերձայնային հրթիռով հարվածել է Իսրայելում գտնվող «Նևատիմ» ավիաբազային

Եմենի հյուսիսում գործող ռազմաքաղաքական շիա «Անսար Ալլահ» շարժումը հայտնել է, որ «Պաղեստին-2» գերձայնային հրթիռով հարվածել է Իսրայելի հարավում գտնվող «Նևատիմ» ավիաբազային: Այս մասին ասված է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ:

Անցյալ տարվա հոկտեմբերին «Անսար Ալլահ»-ը հայտարարել էր, որ հրթիռային և օդային հարձակումների միջոցով կաջակցի պաղեստինյան խմբավորումներին իսրայելական բանակի հետ Գազայի հատվածում դիմակայության հարցում:

Հութիները հայտարարել են Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին, միևնույն ժամանակ նշել, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և չեն վնասում այլ երկրների նավերին:

 

  • Կիսվել: