երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Անպատժելիությունն ու հետաքննության բացակայությունը խթանում են նոր վայրագություններ․ Թոմաս դե Վաալը՝ ադրբեջանցիների կողմից անզեն հայ զինվորների մահապատժի մասին

Անպատժելիությունն ու հետաքննության բացակայությունը խթանում են նոր վայրագություններ․ Թոմաս դե Վաալը՝ ադրբեջանցիների կողմից անզեն հայ զինվորների մահապատժի մասին

Carnegie Foundation-ի վերլուծաբան Թոմաս դե Վաալը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ զինվորների մահապատժի տեսանյութը։

«Սարսափելի է. 2020 թվականի պատերազմի ռազմական հանցագործությունների անպատժելիությունն ու հետաքննության բացակայությունը խթանում են նոր վայրագություններ եւ այժմ այս յոթ անզեն հայ տղամարդկանց ակնհայտ սպանությունը՝ Ադրբեջանի վերջին ներխուժման ժամանակ։ Ուրախ եմ տեսնել ԵՄ-ի այս արձագանքը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով այս թեմայով Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մեկնաբանությունը։

«Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իսկական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ մեղավորները պետք է պատժվեն», - ասել էր Տոյվո Կլաարը:

 

  • Կիսվել: