Անօրինական միգրացիա կազմակերպելու կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է չորս ադրբեջանցի
ՕՄՕՆ-ի աջակցությամբ ԱԴԾ աշխատակիցները կասեցրել են Մոսկվայում միգրանտների անօրինական օրինականացմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ, ըստ գործակալության, հանցագործները կեղծ փաստաթղթեր են պատրաստել ավելի քան հազար օտարերկրացիների համար՝ ստանալով ավելի քան 2 միլիոն ռուբլի եկամուտ։
Գործողության ընթացքում ձերբակալվել են 34-ից 62 տարեկան Ռուսաստանի չորս քաղաքացիներ, որոնք ծնունդով Ադրբեջանից են։
Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են երկու ստորգետնյա լաբորատորիաներ, որտեղ պատրաստվել են կեղծ միգրացիոն քարտեր և աշխատանքային թույլտվություններ։ Դեպքի վայրում առգրավվել են տպագրական սարքավորումներ, հաճախորդների տվյալների բազաներ, կեղծ կորպորատիվ կնիքներ և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիների անձնագրեր։
Կազմակերպված հանցավոր խմբի բոլոր անդամներին սպառնում է 2-ից 5 տարի ազատազրկում։
Տեսանյութը՝ այստեղ:


