ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անկարայում սպասում են Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի առաջնորդների հանդիպմանը

Անկարայում սպասում են Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի առաջնորդների հանդիպմանը

Անկարայի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի ղեկավարների հանդիպումը  հնարավոր է տեղի ունենա մոտ ապագայում, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

«Բանակցային գործընթացին միջամտեցին ընտրությունները։ 15 օր առաջ մեր արտգործնախարարը (Մեւլութ Չավուշօղլուն) մասնակցել է Մոսկվայում կայացած հանդիպմանը։ Առաջիկա հանդիպումները կշարունակվեն փոխնախարարների մակարդակով։

Առաջիկայում բանակցությունների առաջխաղացումից հետո, որոշում կկայացվի, եւ հնարավոր կլինի գործել։ Կան նաեւ հարցեր, որոնք պետք է քննարկվեն առաջնորդների մակարդակով։ Կարող եմ ասել, որ դա կիրականացվի մոտ ապագայում»,- Türk-ին տված հարցազրույցում ասել է Կալինը։

Ավելի վաղ Մոսկվայում տեղի էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Բանակցություններն անցկացվել էին Դամասկոսի եւ Անկարայի միջեւ տարաձայնությունները վրացնելու եւ հարաբերությունները կարգավորելու նպատակով։

  • Կիսվել: