կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Անկարայում մեկնարկել է Լավրով- Չավուշօղլու հանդիպումը

Անկարայում մեկնարկել է Լավրով- Չավուշօղլու հանդիպումը

Չորեքշաբթի Անկարայում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Բանակցությունների օրակարգում է Սև ծովում հացահատիկով տեղափոխող բեռնատար նավերի համար անվտանգ միջանցքի ձևավորումը։

Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Անկարայի և Մոսկվայի երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ուկրաինական պատերազմը։

Երկու երկրների բանակցային պատվիրակությունների կազմում են նաև պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: