չորեքշաբթի, ապրիլ 14
14 / 4 / 2021
Անկարայում հետաքննություն է սկսվել ԱՄՆ-ում «Կանգնեցրեք Էրդողանին» գրությամբ պաստառների առթիվ

Անկարայում հետաքննություն է սկսվել ԱՄՆ-ում «Կանգնեցրեք Էրդողանին» գրությամբ պաստառների առթիվ

Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տեղադրված գովազդային վահանակի վրա տեղ գտած «Կանգնեցրեք Էրդողանին» (Stop Erdoğan!) գրառման առթիվ, գրում է ermenihaber.am-ը: 

Դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգ որոշ փողոցներում տեղադրված գովազդային վահանակների վրա տեղ գտած «STOP TRIPLED IN FEMICIDE ERDOGAN’S TURKEY, 5,000 WOMEN +780 BABIES ARE POLITICAL PRISONERS IN TURKEY» բովանդակությամբ հայտարարությունները ֆինանսավորվել են Թուրքիայի «անձայնների» կողմից, իսկ դրանց կազմակերպման վերաբերյալ տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում։ Այդ հրապարկումները ընդունելով որպես հաղորդում հանցագործության մասին՝ գովազդները հրապարակած և կազմակերպած անձանց դեմ հետաքննություն է սկսվել»։

Հիշեցնենք, որ Նյու Յորքում տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ:

  • Կիսվել: