չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Անկարայում հայտարարել են, որ Թուրքիան չի ցանկանում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Անկարայում հայտարարել են, որ Թուրքիան չի ցանկանում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան ոչ թե պատժամիջոների, այլ դիվանագիտության կողմնակից է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն:

«Մեր նախագահը նույնպես հայտարարել  է, որ  մենք Ռուսաստանի դեմ   պատժամիջոցների կողմնակից  չենք: Մենք լավ առևտրային հարաբերություններ ունենք, և կողմ ենք, որ հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով:

Դոնմեզը նաև ասել է, որ Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն ազդի երկիր ռուսական գազի մատակարարումների վրա։

«Մենք ակնկալում ենք, որ դա մեզ վրա չի ազդի։ Մենք նաև հաճախակի զրույցներ ենք ունենում և նման խոսակցություն դեռևս չի եղել։ Թուրքիան բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չունի»,- ասել է նախարարը։

  • Կիսվել: