հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը ամերիկյան Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը ԱՄՆ-ի դեսպանին հայտնել է Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը:

Դրանից բացի՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մամուլի խոսնակը հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը և նշել, որ ամերիկյան իշխանության դիրքորոշումն այդ բանաձևի ընդունումից հետո փոփոխություն չի կրել: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի դիրքորոշումն արտացոլվել է ապրիլին նախագահ Թրամփի արած հայտարարության մեջ։

  • Կիսվել: