երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Անկարան միայն «կրակին յուղ է լցնում», մինչդեռ Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը փորձում են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կլեմենտ Բոն

Անկարան միայն «կրակին յուղ է լցնում», մինչդեռ Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը փորձում են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կլեմենտ Բոն

Թուրքիայի իշխանությունները պետք է զերծ մնան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրող քաղաքականությունից: Այս կոչը հնչեցրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպայի հարցերով պետքարտուղար Կլեմենտ Բոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Անկարան միայն «կրակին յուղ է լցնում», մինչդեռ Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը փորձում են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:

«Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, որոնք Մինսկի խմբի համանախագահներն են, ձգտում են հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում և նպաստել հակամարտող կողմերի միջև բանակցությունների սկսմանը: Իսկ Թուրքիան պետք է դադարեցնի Ղարաբաղյան հակամարտությունը սրելն ու կրակի վրա յուղ լցնելը»,- ասել է դիվանագետը

  • Կիսվել: