երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Անկարան և Բրյուսելը համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտության հարցում. Էրդողան

Անկարան և Բրյուսելը համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտության հարցում. Էրդողան

Անկարան և Բրյուսելը համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտության հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Anadolu-ն։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպումից հետո նա, մասնավորապես, ասել է. «Համաձայնեցինք, որ Սիրիայի ինքնիշխանությունը և ամբողջականությունն անհրաժեշտ է պահպանել ներառական կառավարության ձևավորմամբ։ Սիրիան կարող է վերականգնվել միայն հարևան պետությունների, միջազգային հանրության աջակցությամբ»

Ուրսուլա ֆոն դեր Լյայենն էլ նշել է, որ պետք է հաշվի առնել Սիրիայում անվտանգության ոլորտում Թուրքիայի անհանգստության օրինական առիթները՝ կոչ անելով կենտրոնանալ Սիրիայի վերականգնմանը։

 

  • Կիսվել: