հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Գերմանիայի կանցլեր

Անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Գերմանիայի կանցլեր

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները պետք է դուրս գան նրանց միջև այսօր ընթացող երկխոսության շրջանակներից։ Այս մասին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

՛՛Այժմ մեզ անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որոնք կգերազանցեն այն, ինչ մենք հիմա ունենք: Մենք գիտենք, որ Ուկրաինայի նախագահը ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել իր և Պուտինի միջև: Մեզ անհապաղ զինադադար է անհրաժեշտ՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: