շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անգլիայի թագուհին չի մասնակցի Զատիկի կիրակիի արարողությանը

Անգլիայի թագուհին չի մասնակցի Զատիկի կիրակիի արարողությանը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցի Զատկի կիրակի  Վինձորում անցկացվող պատարագին՝ շարժունակությամբ պայմանավորված  խնդիրների պատճառով:

Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ թագուհին, ով վերջերս առողջական խնդիրներ է ունեցել, ներկա  չի գտնվի միջոցառմանը:

Անցյալ շաբաթ Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ 95-ամյա միապետը չի մասնակցել նաև Վինձորի Սուրբ Գեորգի մատուռում  անցկացված Ավագ հինգշաբթի պատարագին :

Արքայազն Չարլզը հետևեց հինավուրց ավանդույթին, որի համաձայն  նվիրաբերվում են մեծ գումարներ նրանց, ովքեր  Ոտնլվայի  քրիստոնեական ծառայություն են մատուցել տարեցներին, անխոնջ աշխատել են համաճարակի ժամանակ կամ մխիթարել են  կարիքավորներին: Թագուհին,ըստ հաղորդագրության, այժմ  առողջական խնդիրներ չունի, սակայն  տեղաշարժման որոշ խնդիրներ ունի:

Հինգշաբթի հինգերորդ դեպքն էր, երբ իր 70-ամյա կառավարման ընթացքում թագուհին չմասնակցեց Ոտնլվայի  պատարագին: Իսկ ծննդյան տոներից  հետո կորոնավիրուսի թեթև տեսակով  հիվանդանալու պատճառով  տևական ժամանակ  չէր մասնակցել զանգվածային միջոցառումների, թեև մասնակցեց  անցյալ տարի ապրիլին 99 տարեկանում մահացած  ամուսնու՝  Էդինբուրգի Հերցոգի հիշատակի արարողությանը:

  • Կիսվել: