երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Անձամբ եմ շփվել այդ արտասովոր մարդու հետ․ Պուտինի ցավակցությունը՝ Քիսինջերի մահվան կապակցությամբ

Անձամբ եմ շփվել այդ արտասովոր մարդու հետ․ Պուտինի ցավակցությունը՝ Քիսինջերի մահվան կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Քիսինջերի կնոջը` ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մահվան կապակցությամբ․

Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախկին պետքարտուղարին անվանել է ականավոր դիվանագետ և իմաստուն պետական գործիչ․

ՌԴ նախագահը նշել է, որ Հենրի Քիսինջերի անվան հետ անքակտելիորեն կապված է պրագմատիկ արտաքին քաղաքական գիծը, որը թույլ է տվել ժամանակին հասնել միջազգային լարվածության լիցքաթափմանը, դուրս գալ խորհրդա-ամերիկյան կարևորագույն պայմանավորվածությունների, որոնք նպաստել են գլոբալ անվտանգության ամրապնդմանը․

«Բազմիցս առիթ եմ ունեցել անձամբ շփվել այդ խորիմաստ, արտասովոր մարդու հետ, անկասկած, նրա մասին ամենավառ հիշողությունները կմնան ինձ հետ», - ՌԴ նախագահի խոսքերը մեջբերում է ТАСС-ը։ 

  • Կիսվել: