ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Քննարկվել են Ավստրիայի ազգային գրադարանի և ՀՀ գործընկեր հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները

Քննարկվել են Ավստրիայի ազգային գրադարանի և ՀՀ գործընկեր հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Միխաելա Մայրի հետ: Այս մասին տեղեկացնում են Վիեննայում ՀՀ դեսպանությունից:
 
Զրուցակիցները քննարկել են Ավստրիայի ազգային գրադարանի և Հայաստանի գործընկեր հաստատությունների միջև համագործակցության զարգացման, համատեղ գիտակրթական և մասնագիտական այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
 
Դեսպան Հովհաննիսյանը ծանոթացել է նաև գրադարանում պահվող հայկական մի շարք ձեռագրերի նմուշներին` կարևորելով դրանց նշանակությունը, որպես Հայաստան-Ավստրիա պատմամշակութային հարուստ առնչությունների խորհրդանիշ:

 

  • Կիսվել: