Չի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի մասին
Չի ուզել, չի շնորհավորել: Բայց այստեղ հարց է առաջանում, բա այդ դեպքում ինքն ու՞մ հետ էր խոսում: Այս մասին այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն չի շնորհավորել ՀՀ վարչապետ վերընտրվելու առթիվ:
Փաշինյանը հավելել է, որ Պուտինի հետ հանդիպում նախատեսվում է, սակայն ժամկետների հետ կապված տեղեկություններ չի հայտնել։ Նա վստահեցրել է, որ քննարկումներ և շփումներ անպայման լինելու են։



