հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ամոթ՛ ձեզ». ամերիկահայերը բողոքի ցույց են արել ԱՄՆ Կոնգրեսի դիմաց (տեսանյութ)

«Ամոթ՛ ձեզ». ամերիկահայերը բողոքի ցույց են արել ԱՄՆ Կոնգրեսի դիմաց (տեսանյութ)

Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել ԱՄՆ Կոնգրեսի դիմաց՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Բողոքի ակցիան կազմակերպիչը Վաշինգտոնում ՀՅԴ-ի «Անի» մասնաճյուղն է: Ակցիայի ընթացքում ցուցարարները վանկարկել «Ամոթ՛ ձեզ»:

Նշենք, որ օրերս հայ համայնքը բազմահազարանոց ցույց էր կազմակերպել նաև Լոս Անջելեսում՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ գործողությունների Արցախի ու հայերի հանդեպ, ինչպես նաև արդար լուսաբանել ԼՂ հիմնախնդիրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ռազմական գործողությունները շարունակվում են այսօր էլ:

  • Կիսվել: