ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Կարմիր ծովում Հոնկոնգի դրոշով ընթացող նավի վրա հարձակման մասին

ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Կարմիր ծովում Հոնկոնգի դրոշով ընթացող նավի վրա հարձակման մասին

Հոնկոնգի դրոշով նավարկող բեռնատար նավը Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել Եմենի այն տարածքից, որը վերահսկում են հութի խռովարարները: Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Եմենի շրջանից, որը վերահսկվում է հութիների կողմից, բալիստիկ հրթիռ է արձակվել դեպի Բաբ ալ Մանդեբի նեղուցից հյուսիս ձգվող միջազգային նավագնացության ուղին... Հութիներն սպառնացել են հետագա հրթիռային հարձակումներով: Maersk Gibraltar-ը Հոնկոնգի դրոշով նավարկող բեռնատար նավ է: Թեև ԱՄՆ-ի զինված ուժերը մասնակից չեն եղել այդ միջադեպին, մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել իրավիճակին: Այդ հարձակումները շարունակում են սպառնալ  միջազգային ծովային անվտանգությանը», - նշված է X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, վնասներ չեն պատճառվել։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը դեկտեմբերի 3-ին հայտնել էր, որ Կարմիր ծովի հարավի միջազգային ջրերում երեք առևտրային նավեր ենթարկվել են հարձակման հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Քարնի» ականակիրը միջամտել էր՝ խոցելով մի շարք ԱԹՍ-ներ և հրթիռներ։

  • Կիսվել: