ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ը պատվիրակություն է ուղարկում Եվրոպա՝ քննարկելու Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները. Փրայս

ԱՄՆ-ը պատվիրակություն է ուղարկում Եվրոպա՝ քննարկելու Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները. Փրայս

ԱՄՆ ֆինանսների նախարարության և պետքարտուղարության պատվիրակությունը մեկնում է Եվրոպա՝ քննարկելու Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների տեխնիկական համակարգումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ քննարկել այն «հետևանքները, որոնց կբախվի Մոսկվան ագրեսիայի դեպքում»:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների պատվիրակությունը կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա և Գերմանիա:

  • Կիսվել: