ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ը պատրաստվում է ևս 800 մլն դոլար հատկացնել Ուկրաինային ռազմական կարիքների համար

ԱՄՆ-ը պատրաստվում է ևս 800 մլն դոլար հատկացնել Ուկրաինային ռազմական կարիքների համար

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով երեք աղբյուրներ, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային եւս 800 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրել։

Գործակալության տվյալներով՝ նոր փաթեթի մասին կարող է հայտարարվել արդեն ուրբաթ օրը, սակայն հնարավոր է, որ դրա մասին հանրային տեղեկատվություն հայտնվի միայն հաջորդ շաբաթ։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Reuters-ի տվյալները։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բայդենը կհաստատի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ՝ Presidential Drawdown Authority-ի շրջանակում, այսինքն՝ մի սխեմա, որի միջոցով նա կարող է 11 միլիարդ դոլարի չափով միջոցներ հատկացնել առանց Կոնգրեսի համաձայնության։

Մայիսին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի աննախադեպ օգնության փաթեթին՝ ի պատասխան Ռուսաստանի ագրեսիայի։

  • Կիսվել: