հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ-ը որոշել է հարվածել Իրաքում և Սիրիայում իրանական թիրախներին. BBC

ԱՄՆ-ը որոշել է հարվածել Իրաքում և Սիրիայում իրանական թիրախներին. BBC

ԱՄՆ-ը հավանություն է տվել Սիրիայում և Իրաքում Իրանի հետ կապված թիրախներին հարվածելու ծրագրերին, պարզել է BBC-ն։

Այդ հարվածները, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, կիրականացվեն մի քանի օրվա ընթացքում և, հավանաբար, կախված կլինեն եղանակային պայմաններից: Այդ քայլը Սիրիայի սահմանից ոչ հեռու Հորդանանի ռազմաբազայում ամերիկացի զինծառայողների զոհվելու պատասխանն է։

Կիրակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել ավելի քան 40 ամերիկացի զինծառայող, որոնք հարվածի պահին զորանոցում էին:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է այսպես կոչված «Իրաքի իսլամական դիմադրությունը», որին, ըստ լրատվամիջոցի, ֆինանսավորում, զինում և մարզում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

ԱՄՆ-ը իր զինվորների մահվան համար մեղադրել է Իրանին, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ Ամերիկան դրան կարձագանքի այն ժամանակ և այնպիսի ծավալով, որը հարմար կհամարի։ Միաժամանակ Բայդենը և ամերիկացի մյուս պաշտոնյաներն ընդգծել են, որ չեն ձգտում պատերազմ սկսել Իրանի դեմ։

Թեհրանը հերքել է իր մասնակցությունն այդ հարձակմանը:

  • Կիսվել: