ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ը կպահպանի Չինաստանի հետ շփման խողովակները՝ էսկալացիայից խուսափելու համար. Բլինքեն

ԱՄՆ-ը կպահպանի Չինաստանի հետ շփման խողովակները՝ էսկալացիայից խուսափելու համար. Բլինքեն

Միացյալ Նահանգները կպահպանի Չինաստանի հետ փոխգործակցության խողովակները Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին՝ խուսափելու կողմերի միջև հնարավոր էսկալացիայից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Դիվանագետի խոսքով՝ տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցները մտահոգություն են հայտնել Չինաստանի «ապակայունացնող և վտանգավոր» գործողությունների կապակցությամբ. Թայվանի նեղուցում կայունություն պահպանելը բխում է բոլորի շահերից:

Չնայած դրան՝ Բլինքենի խոսքով, Պեկինը վերջին տարիներին դադարել է փորձել խաղաղ ճանապարհով լուծել Թայվանի հետ հակասությունները և անցել է հարկադրանքի:

Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ համագործակցության ութ մեխանիզմների ժամանակավոր դադարեցման կամ չեղարկման մասին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի պատճառով:

Այդ մեխանիզմներից են ԱՄՆ-ի հետ երկխոսությունը տարածաշրջանային ռազմական հրամանատարությունների մակարդակով, ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումները, ծովում անվտանգության ապահովման մեխանիզմները և այլն։

  • Կիսվել: