երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՄՆ-ը կդադարեցնի նավթային բիզնեսը Բելառուսի հետ

ԱՄՆ-ը կդադարեցնի նավթային բիզնեսը Բելառուսի հետ

Միացյալ Նահանգների և Բելառուսի միջև «նավթային գործարքը», որը սկսվեց տարեսկզբին պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Մինսկ այցով, ձախողման եզրին է: ԱՄՆ-ից նավթի մատակարարումները, որոնք խրախուսում էին Ալեքսանդր Լուկաշենկոյի անկախ էներգետիկ քաղաքականությունը, կարծես ավարտվում է, գրում է 1lurer.am-ը։

Արևմտյան տերությունները, ներառյալ Միացյալ Նահանգները, խստորեն քննադատեցին Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները և դրան հաջորդած իրադարձությունները Մինսկում ու երկրի այլ քաղաքներում:

ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է Եվրամիության հետ համակարգել իր պատասխանը Բելառուսում կատարվող իրադարձություններին: Խոսքը վերաբերում է Բելառուսի նախագահի շրջապատից որոշ մարդկանց նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը կամ նույնիսկ ամերիկյան նավթի մատակարարումների կասեցմանը:

  • Կիսվել: