երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ը Իրանի հետ միջուկային գործարքը լիարժեք վերականգնելու ծրագիր է մշակել․ Բայդեն

ԱՄՆ-ը Իրանի հետ միջուկային գործարքը լիարժեք վերականգնելու ծրագիր է մշակել․ Բայդեն

ԱՄՆ-ը դաշնակիցների և գործընկերների հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) լիարժեք վերադառնալու գործողություններ է մշակել, որպեսզի Թեհրանին թույլ չտա միջուկային զենք ստանալ: Այդ մասին նշված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին չէր բացառել, որ մոտ ապագայում կարող է անցկացվել միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների նոր փուլ։ Նրա խոսքով՝ Իրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն օգնում է համաձայնության հասնել։

  • Կիսվել: