ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին։

Մասնավորապես՝ Պենտագոնը հայտարարություն է տարածել այն մասին, որ փաթեթը ներառելու է NASAMS զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված զինամթերք, Javelin հակատանկային համակարգեր, ռազմական բեռնատար տրակտորներ, հրետանային արկեր, հակատանկային կառավարվող հրթիռներ, ձմեռային հանդերձանք և այլ ռազմամթերք։

«Ուկրաինային տրամադրվող պաշտպանական օգնությունը արդյունավետ ներդրում է ԱՄՆ ազգային անվտանգության մեջ: Այն օգնում է կանխել տարածաշրջանում հնարավոր ավելի մեծ հակամարտությունը, միևնույն ժամանակ թույլ տալիս ամրապնդել երկրի արդյունաբերական բազան և աշխատատեղեր ստեղծել ամերիկացիների համար»,- ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:

Ամերիկյան կողմը վստահեցրել է, որ այս փաթեթն ազդարարում է Վաշինգտոնի շարունակական աջակցությունը ուկրաինացի ժողովրդին, որը պայքարում է ռուսական ագրեսիայի դեմ:

Կիևին ամերիկյան աջակցությանը ճեպազրույցում անդրադարձել է Սպիտակ տան խոսնակը: Կարին Ժան Պիերը նշել է, որ Վաշինգտոնը կրճատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միջոցների սղության պատճառով: Սակայն, նրա խոսքով, նման մոտեցումը թույլ կտա ավելի երկար աջակցել Կիևին:

  • Կիսվել: