շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ը մտադիր չէ կրճատել Կիևին տրամադրվող օգնությունը. Սալիվան

ԱՄՆ-ը մտադիր չէ կրճատել Կիևին տրամադրվող օգնությունը. Սալիվան

Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ի առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմը չի դանդաղեցնի Ուկրաինային տրամադրվող օգնության տեմպերը։

«Մենք պահպանում ենք անվտանգության աջակցության կայուն մատակարարումը», - ասել է նա:

Ավելի վաղ Յուտա նահանգի սենատորի նախկին օգնական Մայք Լի Քեթրին Թոմփսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները պետք է կրճատեն ֆինանսական օգնությունն Ուկրաինային եւս միջոցներն ուղղեն իրենց երկրի քաղաքացիների կարիքներին։

Մինչ այդ Ջեյք Սալիվանն ասել էր, որ Ջո Բայդենը Ինդոնեզիայի Բալի կղզում կայանալիք G20-ի գագաթաժողովում պետք է անդրադառնա պարենային եւ էներգետիկ անվտանգության հարցերին, ինչպես նաեւ զարգացման բազմակողմ բանկերի բարեփոխմանը։

  • Կիսվել: