հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են

ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են

Հանգստյան օրերին նոր տվյալներ են ստացվել ԱՄՆ-ում մի շարք տորնադոների հետևանքների մասին՝ զոհերի թիվը հասել է 32-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել և հոսպիտալացվել են:

«Մինչ դեռ գնահատում ենք վնասի ամբողջ չափը, մենք գիտենք, որ ամբողջ Ամերիկայում ընտանիքներ սգում են սիրելիների կորուստը, անհամբեր սպասում են ուրիշների մասին լուրերին, ովքեր պայքարում են իրենց կյանքի համար և մաքրում են իրենց տների ու բիզնեսի փլատակները», - իր հայտարարության մեջ ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

Ավելի վաղ նա երկրի խոշոր շրջաններ հայտարարել էր աղետի գոտիներ՝ տրամադրելով դաշնային ռեսուրսներ և ֆինանսական օգնություն վերականգնման համար։

Պտտահողմերն ավերել են տներ և ձեռնարկություններ, թաղամասեր, տապալել են ծառեր երկրի 11 նահանգներում: Մոտ կես միլիոն բնակիչներ դժվարություններ ունեն էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված, նշում է AP-ն։

  • Կիսվել: