ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ում ռասայական խտրականություն են դրսևորում կորոնավիրուսով վարակվածների հանդեպ. ABC News

ԱՄՆ-ում ռասայական խտրականություն են դրսևորում կորոնավիրուսով վարակվածների հանդեպ. ABC News

ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում, որտեղ բնակչության մեծ մասը սևամորթ է, կորոնավիրուսից մահացածների ընտանիքները բողոքել են առողջապահության համակարգում տիրող ռասայական խտրականությունից, տեղեկացնում է ABC News-ը:

Նշվում է, որ այստեղ հիվանդանոցները հրաժարվում են ընդունել սևամորթ և աղքատ բնակչությանը:

«Համաճարակը ցույց տվեց, որ Ամերիկայի առողջապահության համակարգը չի սպասարկում  բոլոր քաղաքացիներին», -ասել է Հարվարդի համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Էվելին Հեմմոնդսը:

Նա նշել է, որ սևամորթներին չեն օգնում, հիվանդանոցներում հրաժարվում են նրանց բուժել, անտեսվում են առողջապահության համակարգին ուղղված նրանց դիմումները:

Ըստ գիտնականների՝ Միացյալ Նահանգներում սևամորթ վարակակիրները մյուսներից երեք անգամ ավելի շատ են: Միսիսիպիում աֆրոամերիկացիները բնակչության 37 տոկոսն են, ընդ որում դրա 52 տոկոսը կազմում են COVID-19-ից մահացածները:

  • Կիսվել: