ԱՄՆ-ում պարզել են առեղծվածային «Հավանայի սինդրոմի» հավանական պատճառը
ԱՄՆ պետքարտուղարությունը գաղտնազերծել է «Հավանայի համախտանիշի» պատճառների մասին զեկույցը:
Տարբերակներից մեկի համաձայն՝ ծղրիդները կարող են դառնալ առեղծվածային հիվանդության հավանական աղբյուրը:
Միեւնույն ժամանակ, զեկույցում միկրոալիքային ճառագայթման ազդեցությունը բացառվել է այս հիվանդության հնարավոր պատճառներից:
Jason-ը՝ ամերիկացի գիտնականների անկախ կազմակերպությունը, 2018 թվականին ուսումնասիրություն է իրականացրել, որով բացահայտվել է առեղծվածային սինդրոմի հնարավոր աղբյուրը: Այդ ուսումնասիրությունը նախկինում գաղտնի է պահվել, սակայն այժմ դրա մանրամասները գաղտնազերծվել են:
Հետազոտողները հերքել են ռադիո- եւ գերբարձր հաճախականության ալիքների ազդեցության վարկածը: Փորձագետների կարծիքով՝ նյարդաբանական ախտանիշների, ամենայն հավանականությամբ, հանգեցրել են կարճ պոչով ծղրիդները:
«Էներգիայի ոչ մի հավաստի աղբյուր չի կարող արտադրել ինչպես ձայնագրված ձայնային/տեսաազդանշաններ, այնպես էլ մարդկանց նկարագրված ախտանիշները», - բացատրել են գիտնականներն իրենց աշխատանքում:
Փորձագետները կարծում են, որ գրանցված ձայները մեխանիկական կամ կենսաբանական ծագում ունեն, այլ ոչ թե էլեկտրոնային:
2016 թվականին ամերիկացի դիվանագետները բողոքում էին գլխացավից, գլխապտույտից, սրտխառնոցից եւ լսողության հետ կապված խնդիրներից, որոնք հայտնի են դարձել որպես «Հավանայի սինդրոմ»: Ավելի քան 200 ամերիկացի պաշտոնյաներ եւ նրանց ընտանիքները տառապել են բազմաթիվ հիվանդություններով, այդ թվում՝ միգրենով, սրտխառնոցով, հիշողության կարստով եւ գլխապտույտով: