ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է մոտ 18 հազար մարդ, մահացել՝ 1.1 հազարը

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է մոտ 18 հազար մարդ, մահացել՝ 1.1 հազարը

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 18 հազար մարդ, մահացել է ավելի քան 1,1 հազարը, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:

Անցած 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 1156 պացիենտ, իսկ մեկ օր առաջ հաղորդվել էր 731 զոհի մասին:

Համալսարանի տվյալներով ՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 347 936-ի, մահացել է ավելի քան 80 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 232 հազարը:

 

 

 

  • Կիսվել: