հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվն ացնել է 100․000-ը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվն ացնել է 100․000-ը

Նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը Միացյալ Նահանգներում հասել է 100․030-ի, վարակվածներինը՝ 1․713․245-ի, տեղեկացնում է Worldometers-ը:

Այսպես՝ իրական ժամանակում թարմացվող տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում ԱՄՆ-ի տարածքում վարակման 7019 նոր դեպք է արձանագրվել: Մահացության ցուցանիշը մեկ օրում ավելացել է 225-ով:

Նշենք, որ ԱՄՆ-ն մեկ ամսից ավել է, ինչ առաջատարն է ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության և վարակման դեպքերի ցուցանիշներով:

Այս պահին երկրում ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 1․144․546 մարդ, որոնցից 17․147-ի վիճակը ծանր է գնահատվում: Երկրում իրականացված թեստերի ընդհանուր թիվը գերազանցել է 15 միլիոնը:

  • Կիսվել: