երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ում կապիկի ծաղկից մահվան առաջին դեպքն է գրանցվել

ԱՄՆ-ում կապիկի ծաղկից մահվան առաջին դեպքն է գրանցվել

ԱՄՆ Տեխաս նահանգի առողջապահության վարչությունը հայտնել է կապիկի ծաղկից տառապող մարդու առաջին մահվան մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ  մահացածը թուլացած իմունային համակարգով տարեց բնակիչ էր՝ Հարիս շրջանի Հյուսթոն քաղաքից։

Առողջապահության վարչության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ գործը հետաքննվում է՝ պարզելու համար, թե ինչ դեր է ունեցել կապիկի ծաղիկը քաղաքացու մահվան մեջ:

 

  • Կիսվել: