ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ում իշխում է ամենավատ կառավարությունը. Ռոհանի

ԱՄՆ-ում իշխում է ամենավատ կառավարությունը. Ռոհանի

Ընդգծելով, որ Միացյալ Նահանգներում իշխում է ամենավատ կառավարությունը ԻԻՀ նախագահն ասել է.«ԱՄՆ կառավարությունը միշտ եղել է ահաբեկիչ, բայց այս իշխանությունն աննախադեպ է», գրում է parstoday.com-ը:

Չորեքշաբթի օրը Իրանի կառավարության նիստում Հասան Ռոուհանին անդրադառնալով  վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ի ահաբեկչական գործողություններին, հավելել է. «ԱՄՄ-ը միշտ գործել է անկախ և ճնշված ժողովուրդների դեմ, իսկ հիմա, կորոնավիրուսի բռնկման պայմաններում խոչընդոտներ է ստեղծում դեղորայքի ձեռք բերման ճանապարհին»:

Ռոհանին ասել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Իրանը կանգնել է ԱՄՆ-ի ամենավատ իշխանության առջև հստակեցրել է. «Պատմության ընթացքում Միացյալ Նահանգները երբևէ չի եղել այդքան անողոք, անմարդկային և անկարող և նույնիսկ ռեժիմի արտգործնախարարը չի հասկանում քաղաքականության սկզբնական լեզուն»:

Անդրադառնալով ժողովրդական օգնություններին ու բուժանձնակազմի ջանքերին, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Ժողովրդի բարեկեցության պահովումը և   բժիշկների և բուժքույրերի ծառայությունները արմատավորված են կրոնական և իսլամական մշակույթի մեջ»:

  • Կիսվել: