շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 166-ի

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 166-ի

ԱՄՆ-ի հարավ-արևելյան վեց նահանգներում մոլեգնող «Հելեն» փոթորիկն արդեն 166 մարդու կյանք է խլել և  իր հետևից մեծ ավերածություններ թողել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Փոթորկի հետ կապված մահվան դեպքեր են գրանցվել Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ջորջիայում, Ֆլորիդայում, Թենեսիում և Վիրջինիայում։

Ըստ գործակալության՝ Հյուսիսային Կարոլինայում մինչև ծնկները հասնող ցեխի մեջ արտակարգ ծառայությունները որոնողական շների հետ միասին փնտրում են փոթորկի ավելի շատ զոհերի։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ 

«Հելեն» փոթորիկն ամենամահաբերներից մեկն է ԱՄՆ-ի պատմության մեջ։ Մեկ միլիոնից ավելի մարդ զրկվել է էլեկտրամատակարարումից։ Մի քանի քաղաքներում խափանվել է բջջային կապը։

Ըստ մասնագետների՝ մեծ է հավանականությունը, որ փոթորիկները կդառնան ավելի ու ավելի ինտենսիվ, ինչի գլխավոր պատճառներից մեկն էլ մարդու առաջացրած կլիմայի փոփոխությունն է։ Կլիմայի փոփոխության հետևանքով փոթորիկներն ուղեկցվում են ավելի շատ տեղումներով, քան մի քանի տասնամյակ առաջ։ 

 

  • Կիսվել: