կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորիկի հետևանքով 200-ից ավելի զոհ կա

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորիկի հետևանքով 200-ից ավելի զոհ կա

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորիկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը։ Փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնումները սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ի հարավ-արևելքը պատուհասած բնական աղետից հետո, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ կան նաև հարյուրավոր անհետ կորածներ։ Ավելի քան 750,000 տներ դեռևս հոսանքազրկված են, շատ ճանապարհներ մնում են փակ, ինչը թույլ չի տալիս օգնություն ուղարկել տուժած շրջաններ:

Ատլանտյան օվկիանոսում փոթորիկների սեզոնը շարունակվում է մինչև նոյեմբերի վերջ, և ներկայումս սպասվում է ևս երկու փոթորիկ: 

  • Կիսվել: