կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ում հայտարարել են ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին

ԱՄՆ-ում հայտարարել են ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է պաղեստինաիսրայելական հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի աճի մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, ասել է. «Ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առանց այդ էլ բարձր էր ամբողջ տարվա ընթացքում, սակայն Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը բոլորովին այլ մակարդակի է բարձրացրել ամերիկացիների վրա հարձակումների սպառնալիքը»:

Նշվում է, որ նախկինում Ռեյը հայտնել էր նաև, որ տեղեկություն չունի, թե ՀԱՄԱՍ-ը կարող է գործողություններ իրականացնել ԱՄՆ-ում, սակայն այդ հնարավորությունը չի կարելի բացառել։

 

  • Կիսվել: