ԱՄՆ-ում ձերբակալվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա հшրձшկումը կազմակերպելու գործում ներգրավված կասկածյալը
ԱՄՆ-ում ձերբակալվել է Մոհամմադ Շարիֆուլլան, որը մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու և մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա հարձակման կազմակերպման մեջ ներգրավված լինելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։
Մասնավորապես՝ նախարարությունից նշել են, որ Շարիֆուլլան ձերբակալվել է Պակիստանում և տեղափոխվել է Վիրջինիա, որտեղ կանգնելու է դատարանի առաջ. նա խոստովանել է, որ հարձակման չորս մասնակիցներից երկուսին սովորեցրել է զենքին տիրապետել:
Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Մոսկվան դեռևս չի մեկնաբանել նրա ձերբակալությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 145 մարդ։
