շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԱՄՆ-ում բացահայտվել է երկիրը ղեկավարող «ստվերային կառավարությունը». ria.ru

ԱՄՆ-ում բացահայտվել է երկիրը ղեկավարող «ստվերային կառավարությունը». ria.ru

Միացյալ Նահանգները ղեկավարում է ոչ թե Ջո Բայդենը որպես նախագահ, այլ միլիարդատեր Ջորջ Սորոսը իր կազմակերպությունների ցանցերի միջոցով, ասել է քաղաքական վերլուծաբան Բրայան Կամենկերը։ Այս մասին գրել է ria.ru-ն: American Thinker-ի համար հոդվածում  Կամենկերը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարի գործողությունները վկայում են այն մասին, որ երկրի իրական ղեկավարումը «ստվերային կառավաությունն է» իրականացնում:

Կամենկերը  կասկածում էր, որ նախագահը, ով մոռանում է անունները և տառապում է «ակնհայտ տկարամտությամբ», կարող է ինքը ստորագրել ծայրահեղ արմատական ​​հրամանագրեր, որոնք հրահրել են «կործանարար գնաճ», ներգաղթային և էներգետիկ ճգնաժամեր։

«Ամեն ինչ վկայում է դրանում Սորոսի կազմակերպությունների ցանցի ներգրավման մասին։ Այնտեղ մարդիկ չափազանց խելացի և փորձառու են, նրանք  ատում են Ամերիկան, նրանք տասնամյակ շարունակ գնում  են դրան»,- ընդգծել է հրապարակման հեղինակը։

Կամենկերը կարծում է, որ Բայդենին օգնել են դառնալ նախագահ: Այդ օգնությունը եղել է շատ մասշտաբային և համակարգված և ուղղված է եղել խաթարելու ԱՄՆ ընտրական գործընթացը:

Ավելի վաղ ամերիկյան Thinker պորտալի հեղինակ Անդրեա Վիդբուրգը Ջո Բայդենին անվանել է «փտած, կոռումպացված և ապաշնորհ» և կոչ արել նրան հրաժարական տալ։ Նա հայտարարել է, որ Սպիտակ տան տերը, խոսելով խոսափողով, ստում է, փաստեր է հորինում իր կյանքից և անհեթեթություն է խոսում։

 

  • Կիսվել: